Ֆերդինանդ Կարապետյանը Կազանում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Ձյուդոյի մեծահասակների հավաքականի առաջատար մարզիկ Ֆերդինանդ Կարապետյանը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մասնակցում է Նիդերլանդների Պապենդալ քաղաքում անցկացվող Եվրոպայի Ձյուդոյի Միության կողմից կազմակերպված Օլիմպիական մարզումային ճամբարին։
Այս մասին հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Այս ուսումնամարզական հավաքի ավարտից հետո նրանք կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում կայանալիք Մեծ Սաղավարտ միջազգային վարկանիշային մրցաշարին։
Կազանի մրցաշարը նախավերջինն է օլիմպիական որակավորման համար, իսկ որակավորման փուլը կավարտվի հունիսին՝ Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությամբ։