Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 14,9 տոկոսով կրճատվել է
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն անցյալ ամիս կրճատվել է 14,9 տոկոսով և կազմել 4,65 միլիարդ դոլար, հայտնում է Ahval թերթը:
Արտահանումն աճել է 42,2 տոկոսով՝ կազմելով 19 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 25,6 տոկոսով՝ հասնելով 23,6 միլիարդ դոլարի: Թուրքիայի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել էր անցյալ տարի, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ:
Այժմ երկրի իշխանությունները ձգտում են խթանել ապրանքների արտահանումն ու նվազեցնել ներկրումները` հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը թուրքական լիրան հասել էր ռեկորդային ցածր մակարդակի: