Թաիլանդ մուտք գործողների համար կարանտինի տևողությունը դարձյալ երկարացվել է
Կորոնավիրուսային վարակի տարածման և դրա դեմ պայքարի Թաիլանդի կառավարական կենտրոնը որոշում է կայացրել արտասահմանից երկիր մուտք գործող անձանց համար պարտադիր կարանտինի ժամկետը դարձյալ դարձնել 14 օր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Տխավիսին Վիսանույոտխինի խոսքով՝ չեղյալ կհայտարարվի նախկինում գոյություն ունեցող կանոնը՝ COVID-19-ի դեմ պատվաստված անձանց համար կարանտինը մինչև յոթ օր կրճատելու մասին:
Նշվում է՝ որոշումը փոխվել է կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի պատճառով, որը երկրում սկսվել էր ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 1-ից ապրիլի 24-ը դեպքերի օրական թիվն աճել է ավելի քան 100 անգամ՝ 26-ից հասնելով 2800-ի: