Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ամենամեծ մուսուլմանական կազմակերպության հիմնադիրը. նա մեղադրվում է ԻՊ-ին ֆինանսավորելու համար
Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի ամենամեծ մուսուլմանական կազմակերպության հիմնադիր Ումմա Ասլամբեկ Էնժաևը, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հետաքննության տվյալների համաձայն՝ 2012 թվականից նա «մի քանի անգամ գաղտնի հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ», որոնցից ստացել է ԻՊ-ին ֆինանսավորելու համար նախատեսված գումար:
«Ավելի ուշ նա ավելի քան 34 միլիոն ռուբլի է փոխանցել Ռուսաստանի տարածքում ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար հետախուզվող անձանց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Էնժաևի տներում և բնակարաններում կատարված խուզարկությունների ժամանակ իրավապահները գտել են բանկային քարտեր, որոնք օգտագործվել են ահաբեկիչների ֆինանսավորման համար, տեղեկատվություն փոխանցելու տեխնիկական միջոցներ, արգելված գրականություն և այլ առարկաներ։
Պարզվել է նաև, որ նրա մերձավոր ազգականներից մեկը վաճառքի համար նախատեսված թմրանյութերի արտադրության լաբորատորիա ունի:
Էնժաևին մեղադրանք է առաջադրվել: