ԱՄՆ-ում պատվաստանյութերի արտահանման սահմանափակումների վերացումից հետո Մեքսիկան առաջինը կստանա Pfizer-ի դեղաչափեր. Reuters
ԱՄՆ-ում արտադրված Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութը կարող է այս շաբաթ հայտնվել Մեքսիկայում: ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել է պատվաստանյութերի մատակարարումը։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրի խոսքերը։
Նշվում է, որ Միչիգանի Pfizer ընկերությանը պատկանող գործարանում արտադրված պատվաստանյութի առաքումն առաջինն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մարտի վերջին վերացվել են COVID-19-ի դեմ նախատեսված դեղամիջոցների առնչությամբ արտահանման սահմանափակումները:
Միևնույն ժամանակ, Մեքսիկան ստացել է Pfizer պատվաստանյութի ավելի քան 10 միլիոն դեղաչափ, որն արտադրվել է այլ երկրներում:
Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այս շաբաթ երկիր կմատակարարվի Pfizer-ի 2 միլիոն դեղաչափ, իսկ չորեքշաբթի Բելգիայից ստացվել է ավելի քան 1 միլիոն դեղաչափ։