Բայդենը Սպիտակ տան մարգագետնից խատուտիկ է քաղել և նվիրել կնոջը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախքան կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ Սպիտակ տան մարգագետնում ինքնաթիռ նստելը, նրա համար խատուտիկ է քաղել, գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը, նախօրեին Marine One-ի ինքնաթիռին մոտենալիս ամերիկացի առաջնորդը մի պահ կանգ է առել, քաղել է խատուտիկը և այն կնոջն է նվիրել:
Ամուսինները, որոնք պաշտպանիչ դիմակներ են կրել, մի քանի բառ են փոխանակել և բարձրացել օդանավ։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը միմյանց հաճախ են ռոմանտիկ անակնկալներ մատուցում։