Ամերիկացի սենատորները Բայդենին կոչ են արել «Իրանին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար» հետաքննություն անցկացնել Ջոն Քերիի նկատմամբ
ԱՄՆ-ի մի շարք հանրապետական սենատորներ երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ են արել հետաքննություն անցկացնել նախկին պետքարտուղար, կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերիի նկատմամբ՝ «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին Սիրիայում Թեհրանի շահերի դեմ Իսրայելի գաղտնի գործողությունների մասին տեղեկություններ փոխանցելու համար», հաղորդում է Fox News-ը։
«Տարածաշրջանում մեր կարևորագույն և հուսալի դաշնակիցներից մեկի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության բացահայտումը, լինի միտումնավոր, թե ոչ, արդեն իսկ Քերիին պաշտոնանկ անելու պատճառ է»,- ասված է հանրապետականների հղած նամակում։
Ավելի վաղ Քերին հերքել էր մեղադրանքները՝ նշելով, որ «Իրանին տեղեկություններ փոխանցելու հաղորդագրությունները բացարձակ կեղծիք են»։