Եվրախորհրդարանը պահանջել Է, որ ԵՄ-ն COVID-հավաստագրերը սահմանի առավելագույնը մեկ տարով
Պատվաստման մասին հավաստագրերը Եվրամիությունում պետք Է սահմանվեն առավելագույնը 12 ամսով: Այս պահանջը բովանդակում Է Եվրախորհրդարանի (ԵՀ) բանակցային դիքորոշումը, որն ապրիլի 29-ին հաստատվել Է ԵԽ-ի՝ Բրյուսելում կայացած նստաշրջանում:
«Ապրիլի 29-ին Եվրախորհրարանն ընդունեց իր բանակցային դիրքորոշումը հավաստագրեր տալու առաջարկության վերաբերյալ, որը հավստում Է Եվրոպայում ազատ տեղաշարժման իրավունքը համավարակի ժամանակ: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնվեցին, որ «ԵՄ-ի COVID-19–ի նոր հավաստագիրը թվային կանաչ հավաստագրի փոխերեն, որն առաջարկել Էր Եվրահանձնաժողովը, պետք Է գործի 12 ամսվա ընթացքում, այլ ոչ թե ավելի երկար»,- նշված Է փաստաթղթում:
Պատգամավորներն ընդգծում են, որ «հավաստագերը չեն ծառայի ո՛չ ուղեւորության փաստաթուղթ, ո՛չ Էլ նախնական պայման ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համար»: Հավաստագիր ունեցողները չպետք Է ենթարկվեն ուղեւորությունների լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Նրանց նկատմամբ խտրականությունից խուսափելու համար, ովքեր պատվաստված չեն, եւ տնտեսական պատճառներով ԵՄ-ի երկրները պետք Է ապահովեն ընդհանուր, մատչելի , ժամանակին եւ անվճար թեստավորում»,- կարծում են ԵԽ-ի պատգամավորները: Այժմ Եվրախորհրդարանը եւ ԵՄ-ի խորհուրդը պետք Է սկսեն բանակցություններ հավաստագրերի շուրջը համաձայնության հասնելու համար:
«Թե՛ Եվրախորհրդարանը եւ թե՛ ԵՄ-ի խորհուրդն այժմ պատրաստ են սկսելու բանակցուըթյունները: Նպատակն այն Է, ոպեսզի համաձայնության հասնեն ամառային տուրիստական սեզոնի ընթացքում»,- ասված Է ԵԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: