Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Մագնուս Կառլսենի հետ կիսաեզրափակիչ առաջին խաղը
Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցամարտերը:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հանդիպեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա երրորդում հաղթեց բորվեգացի գրոսմայստերը: Վերջին չորրորդ պարտիայում Լևոն Արոնյանը անմիջապես ռևանշի հասավ և հավասարեցրեց ընդհանուր հաշիվը:
Վաղը կկայանա կիսաեզրափակիչ երկրորդ մրցամարտը: Կողմերը կանցկացնեն արագ շախմատի ևս չորս պարտիա: Կհաղթի նա, ով առաջինը կվաստակի 2,5 և ավելի միավոր: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայբրեյքում: