Ես ոչ մեկի չեմ վիրավորել, չհասկացա, թե ինչու հեռացվեցի, սա անարգանք էր իմ նկատմամբ. «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր հեռացումը Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում: Կատալոնական թիմը 1-2 հաշվով պարտություն կրեց, իսկ Կումանը 66-րդ րոպեին հեռացվեց տեխնիկական գոտուց.
«Չհասկացա, թե ինչու հեռացվեցի: Ասում են՝ ես անհարգալից պահվածք դրսևորեցի չորրորդ պաշտոնյայի նկատմամբ: Ես ոչ մեկին ոչ մի վատ բան չեմ ասել, չեմ վիրավորել որևէ մեկին:
Անհավանական է, որ ինձ կարմիր քարտ ցույց տվեցին: Բայց եթե մրցավարը ցանկացավ դառնալ երեկոյի աստղը, ապա շնորհակալություն իրեն», -ասել է Կումանը: