Բլինկենը եկող շաբաթ կմեկնի Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ աճող լարվածությամբ պայմանավորված՝ հաջորդ շաբաթ մեկնելու է Ուկրաինա, հաղորդում է Reuters-ը:
Հարցազրույցից հրապարակված կարճ հատվածում Բլինկենը նաև նշում է, որ ամերիկյա կողմն արձանագրում է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի ետ քաշման փաստը:
«Ուկրաինայի հետ սահմանին ավելի շատ ռազմական ուժ էր Ռուսաստանի կողմից կուտակված, քան 2014 թ-ից ի վեր, երբ Ռուսաստանը, փաստացի, ներխուժեց Ուկրաինա: Մենք տեսել ենք, որ վերջին օրերին որոշում է կայացվել այդ ուժերի մի մասը ետ քաշել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ մասն արդեն իսկ ետ է քաշվել»,- ասել է Բլինկենը:
CNN-ի տեղեկություններով՝ Բլինկենի՝ Ուկրաինա կատարելիք այցի նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, որ Վաշինգտոնը հավանական ռուս-ամերիկյան գագաթնաժողովին մտադիր չէ Մոսկվայի նկատմամբ որդեգրած կոշտ դիրքորոշումից հրաժարվել, իսկ նման գագաթնաժողով, հնարավոր է, այս ամռան սկզին անցկացվի: