Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020-ի նոյեմբերից ի վեր 50 մարդ է տուժել ականների պայթյունից
Ադրբեջանում հայտարարել են, որ 50 մարդ է տուժել ականների պայթյունից: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտնել է Ականազերծման հարցերով ադրբեջանական գործակալության (ANAMA) կառավարման խորհրդի փոխղեկավար Սամիր Փոլադովը:
Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերից ի վեր ականների պայթյունի հետ կապված 30 միջադեպ է արձանագրվել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Փոլադովի խոսքով` գործակալությունն իր մասնագետներին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` տարածքների ականզերծման համար: