Ռեփերին արհամարհած Անջելինա Ջոլին ծիծաղեցրել է ցանցը
Բրիտանացի ռեփեր Թայնի Տեմպան (իսկական անունը՝ Պատրիկ Օկոգվու) զվարճացրել է Tiktok-ի բաժանորդներին՝ ցուցադրելով տեսանյութ, թե ինչպես է նրան անտեսել հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, հաղորդում է medialeaks.ru-ն։
32-ամյա երգիչը պատմել է 2014 թվականին BAFTA Film Awards մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթի մասին։ Այդ կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է նա ելույթի ժամանակ անցնում դահլիճով՝ շարքերի արանքում, սակայն հայտնի դերասանուհին համառորեն չի նայում նրա կողմը:
«Երբ Անջելինա Ջոլին ամբողջությամբ անտեսում է քո գոյությունը», - ասված է կադրերին կից արված մեկնաբանության մեջ:
Զվարճալի հոլովակը վիրուսային է դարձել, եւ ինտերնետ օգտատերերը դրա տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել:
«Նա այդպիսին է. փոքրիկ, ես այստեղ չեմ»:
«Այո, նա պարզապես փորձում էր չընդունել քեզ»:
Այնուամենայնիվ, նույն տարվա հարցազրույցում Տեմպան պատմել է, որ այդ երեկո նա կարողացել է խոսել Անջելինայի եւ նրա (այն ժամանակվա) ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ: