Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնն ամուսնության 10-ամյակի կապակցությամբ նոր լուսանկարներ են հրապարակել
Այսօր՝ ապրիլի 29-ին, արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, նշում են իրենց ամուսնության 10-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ զույգը նախօրեին 2 նոր լուսանկար է հրապարակել, հաղորդում է Daily Mail-ը։
Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Քրիս Ֆլոյդն է, որն աշխատել է մի շարք աստղերի, այդ թվում՝ Oasis, Supergrass, The Verve խմբերի, Փոլ ՄաքՔարթնիի, Դևիդ Բոուի և այլոց հետ։
Lուսանկարներում, որտես զույգը երջանիկ տեսք ունի, 39-ամյա Միդլթոնը կրել է Ghost ապրանքանիշի 272 դոլար արժողությամբ զգեստ, իսկ մատնեմատին շողում է նշանադրության մատանին։ Մինչդեռ 38-ամյա Ուիլյամը կապույտ սվիտերի տակից կրում է վերնաշապիկ։
Նշենք, որ զույգն ունի 3 երեխա՝ 7-ամյա արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոթը, որն օրեր անց կդառնա 6 տարեկան և 3-ամյա արքայազն Լուին։