Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարել է «մտրակի և բլիթի» խաղի դրսևորում
Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի» քաղաքականության դրսևորում է և իրական կարեկցանք չէ Հայաստանի ժողովրդին:
Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում:
«Կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության այս ճանաչումը, ամենայն հավանականությամբ, իրենց սիրած «մտրակի և բլիթի» խաղի բաղկացուցիչ մասն է: Սա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, ոչ էլ ցանկություն խորապես հասկանալու Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: