Ամերիկացի սենատորը գրեթե քնել է Կոնգրեսում Բայդենի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը համարյա քնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոնգրեսական ելույթի ժամանակ:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի հաղորդավար Բեննի Ջոնսոնը:
Տեսախցիկը ֆիքսել է Քրուզի դեմքը, չնայած այն փաստին, որ նա պաշտպանիչ դիմակ է կրել: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նա փակում աչքերը. բացի այդ, նրա հայացքը շեղված է թվում:
Նշենք՝ Քրուզը հատկապես աչքի է ընկնում դեմոկրատների և Բայդենի հասցեին ուղղված խիստ քննադատություններով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: