Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի») և Անխել Դի Մարիան (ՊՍԺ):
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: