Բայդենը նշել է ահաբեկչական գլխավոր սպառնալիքն ԱՄՆ-ի համար
Ահաբեկչական սպառնալիքը սպիտակամորթ ռասայի գերակայության գաղափարների կողմնակիցների կողմից ամենավտանգավորն է ԱՄՆ-ի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սպիտակ տան կողմից հրապարակված ելույթի տեքստում, որը նշվել էր որպես «անհապաղ տարածման համար» Կոնգրեսի երկու պալատների անդամների առջեւ ելույթի մեկնարկի պահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք անտեսելու այն, ինչ մեր հետախուզական ծառայությունները պարզել են. երկրի ամենասարսափելի ահաբեկչական սպառնալիքը ներկայումս գալիս է սպիտակամորթների գերակայության ահաբեկչությունից»,- ասել է Բայդենը:
Ընդ որում, նա նշել է, որ Միացյալ Նահանգները «զգոն են մնալու ԱՄՆ-ի համար սպառնալիքների նկատմամբ, որտեղից էլ դրանք լինեն»՝հավելելով, որ «Ալ-Քաիդա»-յի եւ «Իսլամական պետության» ներկայությունը պահպանվում է Եմենում, Սիրիայում, Սոմալիում, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ երկրներում եւ այլ տարածաշրջաններում: