Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 29-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։
Իտալական «Ռոման» կհյուրընկալվի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իսպանական «Վիլյառեալը» կընդունի Լոնդոնի «Արսենալին»:
Օրվա 2 հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)` 23։00 (Երևանի ժամանակ)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23։00