Մորգենշտերնն աջակցել է իր երաժշտական ճաշակի պատճառով տուժած աշակերտին
Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնն Instagram-ում հրապարակել է իր դպրոցահասակ երկրպագուներից մեկի օրագրում առկա դիտողության լուսանկարը եւ աջակցության խոսքեր հայտնել նրան:
«Ասաց, որ տանը լսում է Մորգենշտերն։ Եւ քույրը, եւ ծնողները։ Վախենում եմ նույնիսկ ինչ-որ բան ասել», - գրել է ուսուցիչը երգչի երկրպագուի դպրոցական օրագրում։
Ի պատասխան Մորգենշտերնը գովել է ծնողներին, որոնք երաժշտական նախասիրությունների ընտրության հարցում իրենց երեխաներին ազատություն են տալիս։ «Գերազանց երաժշտական ճաշակ։ Ուսուցչին կարող եմ ցանկանալ ... չնայած արդեն անիմաստ է», - գրել է ռեփերը Stories բաժնում։
Ավելի վաղ Մորգենշտերնի նկատմամբ վարչական գործ էր հարուցվել։ Արտիստին կասկածում են թմրանյութեր քարոզելու մեջ։