Վերջերս մայրացած Ջիջի Հադիդին նկատել են Maybelline-ի համար նոր ֆոտոշարքի ստուդիան լքելիս
Նորաձևության աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկին՝ Ջիջի Հադիդին, նկատել են Նյու Յորքում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ նշելով, որ սուպերմոդելը մի քանի օր առաջ կողակցի, քրոջ և մոր հետ տոնել է ծննդյան 26-րդ տարեդարձը։
Ջիջիին նկատել են Maybelline ապրանքնանիշի նոր շարքի համար նկարահանումներից հետո։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում սուպերմոդելը կրում է սպիտակ տոպ, Louis Vuitton տաբատ և սև զինվորական ոճի երկարաճիտ կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով կաթնագույն անձրևանոցով, արևային ակնոցով և պայուսակով։
Պարբերականը հիշեցրել է, որ շաբաթ օրը Հադիդը մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ նշել էր ծննդյան 26-րդ տարեդարձը՝ Մանհեթենի Նոհո շրջանում։