Ես շատ ավելի խելացի եմ, քան դուք կարծում եք.Միրանդա Քեր
30-ամյա մոդել Միրանդա Քերը, ով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից է, ապացուցել է, որ մոդելը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի: «Մարդիկ կարծում են, թե ես հիմարիկ գեղեցկուհի եմ, պոդիումով քայլող հրեշտակ, բայց դա այդպես չէ, ես շատ ավելի խելացի եմ, քան նրանք կարծում են»,-հայտնել է նա:
«Աշխարհի ցանկալի տղամարդկանցից մեկի կինն եմ, բայց ես նախ և առաջ հարգում եմ իմ ամուսնուն,-ասել է նա,-ես հասցնում եմ միայնակ խնամել երեխային, ես Kora ապրանքանիշի հիմնադիրն եմ, ես տնօրինում եմ մեծ ընկերություն, նաև աշխատում եմ որպես մոդել, ես ամուսնուս համար հրաշալի սիրուհի եմ և կին: Միթե հիմար մարդը կարող էր այդ ամենը հասցնել»,եզրափակել է Միրանդան