ՌԴ-ն կարտաքսի Սլովակիայի և Բալթյան երկրների դեսպանությունների 7 աշխատակցի
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանից պետք է հեռանա Լիտվայի դեսպանության երկու, Սլովակիայի դեսպանության երեք, ինչպես նաև մեկական աշխատակից` Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչություններից:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվան վճռական բողոք է հայտնել այդ երկրների ներկայացուցիչներին: Ավելի վաղ այդ երկրներում մի քանի ՌԴ քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» են հայտարարել` հաջակցություն Չեխիայի:
Մոսկվայի և Պրահայի հարաբերություններում լուրջ ճգնաժամ է տիրում. կողմերը տասնյակ պաշտոնյաների են արտաքսել: Առաջինը նման որոշում կայացրել էր Չեխիան` արտաքսելով ՌԴ դեսպանատան 18 աշխատակցի, որոնց մեղադրել է 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինապահեստի պայթյուն կազմակերպման մեջ:
Վերջերս ռուս դիվանագետների արտաքսել են նաև Միացյալ Թագավորությունը, Բուլղարիան, Ուկրաինան, Լեհաստանը և Ռումինիան: