Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի «կարանտինային» սանրվածքը «սարսափեցրել» է հեռուստադիտողներին. նախկին ղեկավարին համեմատել են ամենատարբեր կերպարների հետ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս զարմացրել է բրիտանացիներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդը հարցազրույց է տվել ITV հեռուստաալիքին` խոսելով Շոտլանդիայի անկախացման հարցով հավանական հանրաքվեի մասին: Հեռուստադիտողներին ապշեցրել է 67-ամյա գործչի «վախեցնող» սանրվածքը:
Վերջինիս համեմատել են «Հետ դեպի ապագա» ֆիլմից պրոֆեսոր Բրաունի կերպարի, ինչպես նաև այլ գեղարվեստական ֆիլմերից հայտնի կերպարների հետ, որոնց թվում է Գոլումը «Մատանիների տիրակալ»-ից, Գիշերվա թագավորը` «Գահերի խաղ»-ից:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցներն ամիսներ շարունակ փակ են եղել: Դրաց վերաբացումը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, որից հետո բրիտանացիներից շատերը շտապել են կարգի բերելու իրենց սանրվածքը` բացառությամբ Բլեերի, գրում է պարբերականը: