Վարշավայում ընթացքող Շաշկիի կանանց աշխարհի առաջնության ժամանակ սեղանից հեռացրել են ՌԴ դրոշը (տեսանյութ)
Շաշկիի կանանց աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի Դաշնության դրոշը հանել են սեղանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանը ներկայացնող Տամարա Տանսիկուժինայի և լեհ Նատալյա Սադովսկայայի խաղի ընթացքում պոկել են ռուս մարզուհու անունով պիտակը, որիր վրա ՌԴ եռագույնն էր պատկերված, ապա սեղանից հանել են ՌԴ դրոշը։
Վարշավայում Համաշխարհային հակադոպինգային գործակալության ներկայացուցիչ Վիտոլդ Բանկն ասել է, որ պատժամիջոցների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկներին մինչև 2022 թվականի դեկտեմբերն արգելվում է հանդես գալ ՌԴ դրոշի ներքո։
Ներկայացուցիչը հավելել է, որ կազմակերպությունը պարտավոր է իրացնել վերոնշյալ որոշումը։