«Ռուսաստանը երբեք չի միանա G7-ին». Լավրով (տեսանյութ)
Ռուսաստանը մտադիր չէ միանալ G7-ի («Մեծ յոթնյակ») ձևաչափին, Մոսկվայի մասնակցությամբ «Մեծ ութնյակ» չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բազմիցս ասել ենք՝ այլևս երբեք չենք միանա։ Այդ «ութնյակը» այլևս չի լինելու, դա անցյալ է», - ասել է նախարարը։
Նա նշել է, որ ձևաչափի մասնակիցների խոսակցությունները, թե հապաղում են Ռուսաստանին ձևաչափի մեջ ներգրավելու հարցում, պետք են միայն տպավորություն ստեղծելու համար, թե «հավատարիմ են մնում իրենց վճռական խոսքին»։
«Մեծ ութնյակ»-ի ձևաչափը գոյություն է ունեցել 1998-ից մինչև 2014 թվականը։ 2014-ին այն վերածվել է G7-ի, երբ Ղրիմի շուրջ տարաձայնությունների պատճառով ձևաչափի անդամները հրաժարվել են մեկնել Սոչիի հաջորդ գագաթնաժողովին և առանց Ռուսաստանի գագաթնաժողով են անցկացրել Բրյուսելում: