Իրանն ու ԱՄՆ-ն ուսումնասիրում են բանտարկյալների փոխանակման ուղիները. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին մամուլի ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում խոսել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման գաղափարի մասին և ընդգծել, որ Իրանը ցանկանում է, որ Միացյալ Նահանգներն ազատ արձակի իր երկրում պատիժ կրող իրանցի բանտարկյալներին, հայտնում է Tehran Times թերթը։
Կառավարության մամուլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի բանտերում պատիժ կրող իրանցիների թիվն ավելի է, քան իրանական բանտերում գտնվող ամերիկացիներինը։
Ըստ պաշտոնյայի` ներկայում Իրանն ու ԱՄՆ-ն ուսումնասիրում են բանտարկյալների փոխանակման ուղիները: