Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում
Թուրքիայի' Սիրիայի հետ սահմանակից Նուսայբին շրջանում թուրքական սահմանային ուժերը պատ են կառուցում: Ըստ թուրքական «CNNTurk»-ի' պատի կառուցման հիմնական նպատակը Սիրիայից փախստականների ապօրինի մուտքը կանխելն է:Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Պատի բարձրությունը լինելու է 2 մետր և պատված է լինելու փշալարերով: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և պատի հիմքը փորված է: