«Այնքան ձանձրալի էր, որ չկարողացա մինչև վերջ դիտել»․ Առնոլդ Շվարցենեգերը՝ «Օսկար» մրցանակաբաշխության մասին (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը նախօրեին եղել է Jimmy Kimmel Live հաղորդման հյուրը՝ հաղորդավար Ջիմի Քիմելին խոստովանելով, որ «այս տարվա «Օսկար»-ի» մրցանակաբաշխությունն այնքան ձանձրալի էր, որ չի կարողացել մինչև վերջ դիտել»։
«Շատերն են այդ հարցը տվել ու ես պատասխանել եմ՝ նայել եմ մրցանակաբաշխության գուցե մեկ երրորդ մասը, այնպես որ չեմ կարող նույնիսկ ասել՝ արդյոք ես հաղթել եմ, թե ոչ», - կատակել է 73-ամյա Շվարցենեգերը։
Այնուհետև դերասանը գովել է Քիմելին, որը 2017-ին և 2018-ին «Օսկար»-ի հաղորդավարն է եղել՝ նշելով․ «Առանց քո մասնակցության մրցանակաբաշխությունն այն չէր։ Դու իսկապես կենդանի շունչ էիր հաղորդում դրան»։
«Ինչպե՞ս կարող էր այդքան տաղանդավոր մարդկանցով լի միջոցառումն այդքան ձանձրալի լինել»,-հավելել է դերասանը։
Ավելի վաղ հաղորդել էր, որ «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության հեռարձակումը կինոմրցանակաբաշխության պատմության մեջ ստացել է ամենացածր վարկանիշը․ ընդհանուր առմամբ 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը պատմության մեջ առաջին անգամ դիտել է 10 միլիոնից էլ պակաս ամերիկացի հեռուստադիտող: