«Բայդենը ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ Էրդողանը երեք օր է լռում է. նա ի վիճակի չէ պաշտպանել երկրի շահերը». Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավար
Երեքշաբթի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք, հայտնում է Ahval թերթը։
Քըլըչդարօղլուն այս մասին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում, որի ժամանակ քննադատել է Էրդողանի քաղաքականությունը մի շարք ոլորտներում, այդ թվում` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ընդդիմադիր առաջնորդը քննադատել է Էրդողանի կառավարությանը սխալ արտաքին քաղաքականություն վարելու և թուրքական դիվանագիտության հիմնարար սկզբունքներից հրաժարվելու համար։
«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Էրդողանը երեք օր է լռում է։ Նա ի վիճակի չէ պաշտպանել իր երկրի շահերը», - ասել է Քըլըչդարօղլուն։
Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և բարձրաստիճան պաշտոնյաները դուրս են մնացել արտաքին քաղաքականության առնչվող որոշումներում և Էրդողանին մեղադրել եգիտական «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա հիմնված քաղաքական մոդելը Թուրքիա ներմուծելու համար։