«Աստղիկ» բժշկական կենտրոնում հսկա երեխա է ծնմվել, նրա անունը Մոնթե են դրել, նա երեկ դուրս է գրվել հիվանդանոցից
5 կգ կշռող նորածինը դուրս գրվեց ծննդատնից։
«Ծննդկանն ունեցել է մի քանի առողջական խնդիրներ դրա համար առանձին ուշադրության արժանացած հղի է եղել։ Նախապես իմացել ենք, որ սպասվում է խոշոր երեխա՝ այսպես կոչված գիգանտ։ Նա 5 կգ 100 գրամ է, իսկ հասակը 55 սմ է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Գարեգին Մինասյանը
Առաջնեկին ծնողները սպասել են հինգ տարի։ Նրան անվանակոչել Մոնթե անունով։
«Պատերազմի ժամանակ սեռն իմացանք, ոգևորվեցինք ու Մոնթե որոշեցինք կոչել»,- նշեց նորածնի մայրը՝ Արուս Գևորգյանը։