Իրանի հոգևոր առաջնորդը կողմ է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններին
Իրանի դիվանագիտական ջանքերն Ամերիկայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անհրաժեշտ են: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով' իրենք աջակցություն են ցուցաբերում կառավարության դիվանագիտական քայլերին ու մեծ նշանակություն տալիս դրանց:
Նա նաև նշել է, որ աջակցում է երկրի նախագահ Հասան Ռուհանիի նախաձեռնությունը, որն անցած շաբաթ հնչել էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանում: Միևնույն ժամանակ, Խամենեի խոսքով՝ «որոշ հարցեր բարձրաձայնելը տեղին չէր: