Հայտնի նորաձևության տունը կարող է դառնալ Նապոլիի նոր տեխնիկական հովանավորը
CalcioNapoli24-ը հայտնում է, որ Armani նորաձևության տունը կարող է դառնալ «Նապոլիի» նոր տեխնիկական հովանավորը:
Նշվում է, որ այս պահին կողմերը բանակցում են համագործակցության շուրջ:
Հունիսին կավարտվի «Նապոլիի» եւ «Basicnet Group»-ի հովանավորչական համաձայնագիրը, դրանով իսկ կավարտվի Kappa-ի հետ համագործակցությունը: