ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Brexit-ից հետո Լոնդոնի կողմից առևտրի համաձայնագրի խախտման դեպքում
Եվրամիության երկրները Լոնդոնի նկատմամբ կդիմեն պատժամիջոցների Brexit-ից հետո նրա կողմից առևտրի համաձայնագրի չկատարման դեպքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք իրավաբանական ընթացակարգ, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կողմից համաձայնագրի խախտման դեպքում»,- ասել Է Բոնը «Բե Էֆ Էմ բիզնես» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ «ներգործության միջոցները կարող են կիրառվել այն պարտավորությունների չկատարման դեպքում, որոնք վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և ձկնորսության բնագավառի իրավունքներին»: