81-ամյա իտալացին իշխանությունների ճնշման ֆոնին ստիպված է լքել կղզին, որտեղ միայնակ ապրել է ավելի քան 30 տարի (լուսանկարներ)
Իտալացի տղամարդն իշխանությունների ճնշումների ֆոնին ստիպված է լքել կղզին, որտեղ ապրում է ավելի քան 30 տարի, հաղորդում է BBC-ն։
81-ամյա Մաուրո Մորանդին Բուդելի կղզի է տեղափոխվել 1989 թվականին, սակայն
2016 թվականին իտալական կառավարությունը կղզին Լա Մադդալենա ազգային պարկի կազմում է ընդգրկել, որի հետևանքով Մորանդիի տունն անօրինական կառույցի կարգավիճակ է ստացել։
«Ես կհեռանամ՝ հույս ունենալով, որ հետագայում էլ Բուդելիին կպաշտպանեն այնպես, ինչպես 32 տարի շարունակ ես եմ պաշտպանել», - նախօրեին Facebook-ում գրել է նա։
Մորանդին հեռանալու իր որոշման մասին հայտնել է նաև The Guardian թերթին՝ տեղեկացնելով, որ կտեղափոխվի հարևան Լա Մադդալենա կղզու մերձակայքում գտնվող մի փոքր բնակարան։
2018 թվականին BBC Outlook-ի հետ զրույցում ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչը պատմել էր կղզում միայնակ ապրելու իր որոշման մասին։
«Ես միշտ խռովարար եմ եղել։ Հոգնել էի մեր հասարակությունում առկա մի շարք խնդիրներից։ Ես որոշեցի տեղափոխվել քաղաքակրթությունից հեռու անմարդաբնակ կղզի, ցանկանում էի նոր կյանք սկսել բնության կողքին»,- հայտնել էր նա։