Իտալիայում ձերբակալվել է «Սև կացին» նիգերիական մաֆիա սինդիկատի մոտ 30 անդամ
Իտալական ոստիկանությունը գործողություն է սկսել ամբողջ երկրում՝ ձերբակալելով շուրջ 30 մարդու, որոնք կասկածվում են նիգերիական «Սև կացին» մաֆիա սինդիկատին անդամակցելու համար, հայտնում է BBC լրատվականը։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվածներին առաջադրվել է մոտ 100 մեղադրանք՝ ներառյալ թմրանյութերի և մարդկանց վաճառք, մարմնավաճառություն և ինտերնետային խարդախություններ: Ենթադրվում է, որ գործարքներ իրականացնելու համար խմբավորումն օգտագործել է Bitcoin թվային արժույթ։
«Սև կացին» խմբավորումն առաջացել է 1970-ական թվականներին Նիգերիայում, որից հետո շարունակել են միջազգային հզոր ցանց կառուցել։
«Ապացույցներ կան, որ ձերբակալվածներն անմիջական կապ ունեն նիգերիական խմբավորման հետ՝ հիմնվելով նույն բառապաշարի, խորհրդանիշների և պատկանելիությունը ցույց տվող ծեսերի վրա», - նշված է Իտալիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Ձերբակալություններն իրականացվել են երկրի 14 նահանգում և ձերբակալվածների թվում է «Սև կացին» խմբավորման Իտալիայի ճյուղի ենթադրյալ առաջնորդը, որը 35-ամյա տղամարդ է։