Բայդենը պատահաբար լեզվի սայթաքում է թույլ տվել` հայհոյելով միասեռականներին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթի ժամանակ պատահաբար լեզվի սայթաքում է թույլ տվել և հայհոյանք օգտագործել:
Ամերիկացի առաջնորդը, փորձելով արտասանել «նացիստական դրոշներ» արտահայտությունը, թերացել է «դրոշներ» բառի արտասանության մեջ (անգլերեն՝ flags): Սխալի հետևանքով ստացվել է անգլերեն մեկ այլ բառ (fag), որով ամերիկացիները վիրավորելու նպատակով դիմում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց:
Նշենք՝ ելույթի այն մասը, որում Բայդենը սխալ է թույլ տվել, նվիրված է եղել սպիտակամորթների գերակայության գաղափարի հետևորդների և նացիստական գաղափարների կողմնակից ամերիկացիների խնդրին:
Faggot բառը, որը հաճախ կրճատվում է և օգտագործվում fag ձևով, հայհոյանք է, որն օգտագործվում է հիմնականում միասեռական տղամարդկանց և տղաներին դիմելու և այդկերպ նրանց նվաստացնելու և վիրավորելու համար: