Պետդեպը չի մեկնաբանել Բլինկենի՝ մայիսին Ուկրաինա նախատեսված այցի մասին տեղեկությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ մայիսին Ուկրաինա նախատեսված այցի մասին տեղեկությունը։
«Այս պահին չկան այնպիսի ուղևորություններ, որոնց մասին կարող ենք հայտարարել», - ՏԱՍՍ-ի թղթակցի համապատասխան հարցին պատասխանել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
CNN հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ Բլինկենի այցը Կիև նպատակ ունի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին ցույց տալ, որ Վաշինգտոնը ռուս-ամերիկյան գագաթնաժողովում մտադիր չԷ հրաժարվել Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշումից։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն առաջ է քաշել ռուս-ամերիկյան գագաթնաժողովն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում» անցկացնելու գաղափարը: Հետագայում ամերիկացի առաջնորդը հստակեցրել է, որ ռուս գործընկերոջն առաջարկել է հանդիպել ամռանը՝ Եվրոպայում։