Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595, մահվան՝ 24 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 214 064 է, մահվան դեպքերինը՝ 5066
Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 064-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 4058 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Ապրիլի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1008 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5066-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 801 է, ընդհանուր առողջացածներինը՝ 195701, փաստացի բուժվողներինը՝ 13527 (մեկ օրում նվազել է 230-ով): Մեկ օրում արվել է 4277 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 969969 թեստ: