Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ-ի հետ ռազմական և տնտեսական համագործակցության համաձայնագիրը. Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դադարեցնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ինչպես գործակալությունը նշում է, թուրք նախագահը նման մտադրություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո:
Աղբյուրի տվյալներով՝ Էրդողանը պատասխան միջոցներ է նախապատրաստում ԱՄՆ-ի համար: Այդ միջոցները նա պետք է քննարկեր կառավարության նիստում: Նախատեսվող քայլերից է պաշտպանական ոլորտի և տնտեսական համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի սառեցումը:
Տվյալ համաձայնագիրը երկու երկրի միջև ռազմական ոլորտում համագործակցության առանցքային փաստաթղթերից մեկն է, որի համաձայն՝ Անկարան և Վաշինգտոնը փոխանակվում են հետախուզական տվյալներով, համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաև ապահովվում է ամերիկացիների հասանելիությունը Թուրքիայի ավիաբազաներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: