Պետդեպը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ իր դիրքորոշումից
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրերին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս հայտարարությունն արել է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք աջակցել Մինսկի համաձայնագրերին՝ որպես Ուկրաինայի արևելքում հակամարտության դիվանագիտական կարգավորման հիմք»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ միաժամանակ Ռուսաստանին կոչ անելով հրաժարվել իր ենթադրյալ «անզիջում» դիրքորոշումից:
Նա նշել է, որ գերատեսչությունը կշարունակի «օգտագործել բոլոր հնարավորությունները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության (կարգավորման) դիվանագիտական ջանքերում ամերիկյան կողմի մասնակցության համար»:
Պետդեպարտամենտում նաև ևս մեկ անգամ հայտնել են, որ ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: