«ԱՄՆ-ը ճշմարիտ պատմության կողմից է». Շերն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը
Երգչուհի եւ դերասանուհի Շերլին Սարգսյանը, որն ամբողջ աշխարհում հայտնի է Շեր կեղծանունով, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Բայդենը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ․-ին օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի սպանությունը «ցեղասպանություն» է անվանել։
«Տասմյակների պայքարից հետո Միացյալ Նահանգների կառավարությունը, վերջապես, ճշմարիտ պատմության կողմից է նախագահ Բայդենի շնորհիվ»,- նշել է 74-ամյա երգչուհին, որը 2020թ․-ի նախագահական ընտրությունների ընթացքում ակտիվորեն հանդես է եկել Բայդենի օգտին։
«Անկախ նրանից, որ սա ցավոտ հիշեցում է մարդու դեմ հանցագործությունների մասին, ամբողջ աշխարհում մարդիկ, վերջապես, կարող են իմանալ, որ իրենց նախնիների հիշողությունները չեն ջնջվի ԱՄՆ-ի կողմից այս պաշտոնական ճանաչման շնորհիվ»,- ասել է նա։
Բայդենին նախորդածները ճանաչում էին հայերի սպանությունները, սակայն չէին գործածում «ցեղասպանություն» եզրույթը։