Գավառում անհայտ անձինք գերեզման են քանդել եւ նոր հուղարկավորություն կատարել
Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
«Գավառ քաղաքի Դարի գլուխ կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել եւ նոր հուղարկավորություն կատարել։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը դիմելու է ոստիկանություն»,- նշվում է հայտարարության մեջ։