Ուրախների եւ հնարամիտների ակումբի աստղը պատմել է արտաքինի պատճառով ծաղրի մասին
«Comedy Woman» հումորային շոուի նախկին աստղ Ելենա Բորշեւան չի թաքցնում, որ ուսմնական հաստատություններում իրեն ծաղրում էին արտաքինի պատճառով։ Նա կյանքի տհաճ պահերի մասին հիշել է «НТВ»-ով հեռարձակվող «Однажды» հաղորդման եթերում։
«Մի աղջիկ դպրոցում ինձ ուժեղ հրեց։ Ես գլուխս հարվածեցի պատին ու կորցրի գիտակցությունս։ Ապրումներ ունեի, իհարկե»,- Սերգեյ Մայորովին տված հարցազրույցում ասել է արտիստը։
Բորշեւան պարզաբանել է, որ ինքը փորձել է պաշտպանվել հումորի եւ կատակների միջոցով։ Սակայն նրա խոսքով՝ ինքը բացասական վերաբերմունքի բախվել է նաեւ դպրոցն ավարտելուց հետո՝ արդեն «Ուրախների եւ հնարամիտների ակումբում» ելույթների ընթացքում։
«ՈւՀԱ խաղերից մեկից հետո ծիծաղում էին իմ արտաքինի վրա։ Հիշում եմ՝ ինչպես մի տարեց կին խաղից հետո մոտեցավ ինձ ու ասաց․ «Ինչո՞ւ են նրանք այդքան ծաղրում ձեզ։ Դուք այնքան գեղեցիկ եք, այնքան»»,- հիշել է հումորիստը։ Բորշեւայի խոսքով՝ ինքը հիշել է այդ կարճ խոսակցությունը։
Ավելի վաղ Բարշեւան պատմել է «Comedy Woman»-ից հեռանալու մասին ու խոստովանել է, որ դրանից ֆիզիկական անջատում էր զգում։ Նա հավելել է, որ աշխատանքի վերջին ամիսներին մասնակցում էր միայն խմբային համարներին եւ հաճախ երկար ժամանակ էր անցնում նկարահանումներին սպասելիս։