Իսպանիայի տուրիզմի նախարարը փոստով արյունոտ դանակ է ստացել
Իսպանիայի տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն փոստով արյունոտ դանակ է ստացել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք դանակի վրա իսկապես արյան հետքեր են եղել, թե ներկ է եղել:
Անցած շաբաթ սպառնալիքներով նամակներ են փոստով ստացել ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան, Unidas Podemos ձախական կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը եւ Guardia քաղաքացիական ոստիկանության ղեկավար Մարիա Գամեզը: