Նատալյա Վոդյանովան բարեգործական երեկույթին մասնակցել է կուրծքը մերկացնող զգեստով ու քննադատության ենթարկվել
Նախօրեին Մոսկվայում անցկացվել է երեկո՝ ի աջակցություն «Մերկ սրտեր» հիմնադրամի, որը հիմնվել է Նատալյա Վոդյանովայի կողմից։ Միջոցառումն անց է կացվել Bvlgari ոսկերչական տան աջակցությամբ։
Երեկոյի հյուրն է եղել նաեւ ռուս թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան, որը հանրությանն է ներկայացրել կուրծքը մերկացնող զգեստով ու օգտատերերի կողմից քննադատության ենթարկվել։ Կադրերն ու մեկնաբանությունները հայտնվել են Instagram-ում։
38-ամյա մոդելը բարեգործական երեկոյի է մանսկակցել, որը նվիրված էր նրա «Մերկ սրտեր» հիմնադրամի գործունությանը։ Երեկոյին, որն անց է կացվել Մոսկվայում, հրավիրված էին հայտնիներ, Վոդյանովայի ընկերներն ու գործընկերները։
Մոդելը հանրությանն է ներկայացել ֆրանսիական Schiaparelli նորաձեւության տան նռնագույն զգեստով, որի վերնահատվածը պատրաստված է թափանցիկ ցանցկեն նյութից եւ մերկացնում է նրա կուրծքն ու մեջքը։ Հրապարակված կադրերում երեւում է, որ մոդելի համար նյուդ երանգի դիմահարդարում է ընտրվել։
Մոդելի երկրպագուները հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում քննադատել են նրա արտաքին տեսքը։ «Վոդյանովան անխնամ տեսք ունի», «այս ի՞նչ հագուստ է կրում Վոդյանովան», «Նատալյան տաօրինակ զգեստ է կրում», «նմանատիպ միջոցառմանը տեղի չէ այս «մերկ» զգեստը»,- գրել են հետեւորդները։