«Օսկար 2021». արարողության լավագույն զգեստները
«Օսկարի» ընթացքում կինոաստղերը մրցում են պարգեւների համար, իսկ նորաձեւության ապրանքանիշերը պայքարում են կարմիր գորգին տեղի համար։ Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության համար Զենդայան ընտրել էր Valentino-ի զգեստը, Լորա Դերնը նախընտրել էր Oscar De La Renta-ի սեւ-սպիտակ զգեստը, կերպարն ամբողջացրել Pomellato-ի զարդերով։
Երգչուhի Սելեստա Էպիֆանի Ուայթը Gucci-ի սեւ կոստյում էր ընտրել, որը զարդարված էր կարմիր ուլունքներով պատրասված դեկորով։ Ութայի ձեռքում քարերով զարդարված ու սրտի տեսքով պայուսակ էր։ Ռիզ Ուիզերսփունը հավատարիմ է մնացել դասական համադրություններին՝ Christian Dior-ի վառ կարմիր զգեստ եւ Bvlgari-ի ադամանդներ։ Տարվա ամենաքննարկված դերասանուհիներից մեկը՝ Մարիա Բակալովան, ընտրել էր Louis Vuitton-ի սպիտակ զգեստը, իսկ զարդերի հեղինակը Moussaieff Jewellers-ն էր։