«Ամաչում եմ տարեց կնոջ համար». Տաբակովի այրին սկանդալային հարցացրույցի պատճառով քննադատել է Պրոկլովային
Մարիա Զուդինան Instagram-յան էջում շնորհավորական հրապարակում է արել։ «Շնորհավոր ծազկազարդի կիրաԿի։ Թող մարդկային ոչ մի հիմարություն չկարողանա փչացնել ձեր այսօրվա օրը։ Նույնը ցանկանում եմ նաեւ ինձ»,- գրել է նա։
Զուդինայի հետեւորդները սկսել են ակտիվորեն մեկնաբանություններ գրել, խոսել դերասանուհի Ելենա Պրոկվոլայի հարցազրույցի մասին, որը հայտարարել է, որ մի հայտնի արտիստ իրեն երկու տարի սեռական նվաստացման է ենթարկել։ Զուդինան զուսպ է պատասխանել: «Ես ամաչում եմ տարեց կնոջ համար, որը ոչինչ չունի՝ ուշադրություն գրավելու համար։ Թող Աստված ների նրան»,- գրել է նա ու փակել հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը։
Երեկ Լենա Պրոկլովան «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման եթերում պատմել էր, որ մանուկ եւ դեռահաս տարիքում բախվել է մեծահասակ տղամարդկանց ոտնձգությունների հետ։ 12 տարեկանում նրան հետապնդել է ֆիլմի ռեժիսորը, որի նկարահանումներին նա մասնակցում էր։ Պրոկլովայի խոսքով՝ 15 տարեկանում իր հանդեպ անառողջ զգացմունքներ է ունեցել ռուս հայտնի դերասան։ Դերասանուհին հայտարարել է, որ նա երկու տարի հետապնդել է իրեն, ստիպել մերկ պառկել իր կողքին։ Պրոկլովան խոստովանել էր, որ այդ էպիզոդների պատճառով ամբողջ կյանքում վախենում է տղամարդկանց հետ ֆիզիկական մետրմությունւց։ Նա չի նշել դերասանի անունը՝ պատճառաբանելով, որ նա երեխաներ, թոռներ, շատ ուսանողներ ու երկրպագուներ ունի։
Համացանցում շատերը ենթադրել են, որ խոսքն Օլեգ Տաբակովի մասին է, քանի որ մի քանի տարի առաջ մեկ այլ հարցազրույցի ընթացքում Պրոկլովան հայտնել է, որ Տաբակովը երիտասարդության տարիներին սիրահետել է իրեն եւ նույնիսկ գնացել իր ծնողների մոտ՝ հայտարարելով, որ ամուսնանում է իր հետ, երբ ինքը դեռ նոր էր 18 տարեկան դարձել, սակայն դա տեղի չի ունեցել։