Երևանի Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը (լուսանկարներ)
Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցում այսօր` ապրիլի 26-ին, ժամը 14։50-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել բախումը։