«Օսկարը» «չափազանց սպիտակ» է. համացանցում կրկին դժգոհ են հաղթողների մաշկի գույնից
«Օսկար» կինոմրցանակաբաշխության արդյունքներն առանց սկանդալի չեն ավարտվել։ Twitter-ում կրկին տարածում է գտնում հեշթեգը, որը հայերենում հնչում է « «Օսկարը» չափազանց սպիտակ է»՝ #OscarSoWhite։
Օգտատերերը դժգոհ են, որ թխամորթ դերասանները գլխավոր, մասնավորապես լավագույն դերասան եւ դերասանուհի անվանակարգերում մրցանակ չեն ստացել։
Կինոմրցանակաբաշխության հաղթահերոս է դարձել «Քոչվերների երկիր» ֆիլմը։ Այն երեք արձանիկ է ստացել, այդ թվում գլխավոր անվանակարգում՝ «Տարվա ֆիլմ»։ Ժապավենը պատմում է գործազրուկ ամերիկուհու մասին, որը սեզոնային աշխատանքի որոնումներով ճամփորդության է մեկնում Նահանգներում։ Գլխավոր դերակատարը՝ Ֆրենսիս ՄաքԴորմանը, հաղթել է «Կանացի լավագույն դերակատարում» անվանակարգում, իսկ Քլոե Չժաոուն, որը նկարահանել է ժապավենը, դարձել է լավագույն ռեժիսոր։ «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակը ստացել է Էնթոնի Հոփկինսը «Հայրը» ֆիլմում կատարած դերի համար։
Կորոնավիրուսի հետեւանքով մրցանակաբաշխության արարողությունը փետրվարից հետաձգել էին մինչեւ ապրիլ։ Շոուն անցկացվել է չորս հարթակում՝ պահպանելով բոլոր սահմանափակումները։
Գրառումը՝ այս հղումով: